|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
80-ամյա Յուիտիրո Միուրան լեռնագնացների խմբի կազմում այսօր հասել է Էվերեստի գագաթին` դառնալով աշխարհի ամենաբարձր լեռը գրաված ամենատարեց մարդը. տեղեկացնում է ամերիկյան ABC հեռուստաալիքը: Ի դեպ, ճապոնացին նախկինում սրտի 4 վիրահատության է ենթարկվել:
Այդպիսով` Միուրին վերահաստատել է իր ռեկորդը, որը սահմանել էր 2003-ին` դարձյալ որպես ամենատարեց մարդ բարձրանալով Էվերեստը: Սակայն 2007-ին նրան ռեկորդակրի տիտղոսից զրկել էր մեկ այլ ճապոնացի, որը 71 տարեկան էր:
Մինչ Միուրիի այս վերջին ռեկորդը առաջատարը նեպալցի Մին Բադահուր Շերխանն էր, ով ռեկորդ էր սահմանել 76 տարեկանում: Արդեն 81 տարեկան Շերխանը պատրաստվում է հաջորդ շաբաթ դարձյալ գրավել առաջատարի դիրքերը: