|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
68-ամյա Հիրոհիտո Միյագավան կարողացել է փրկվել արջի ճիրաններից կարատեիստի հմտությունների շնորհիվ. հայտնում է ТАСС-ը` Fuji Terebi-ի հեռուստաալիքին հղումով:
Հուլիսի 31-ի երեկոյան նա գնացել է իր տան մերձակայքում գտնվող լեռնային անտառաշատ վայրը, որտեղ էլ հանդիպել է արջին: Տղամարդն իրեն չի կորցրել և հետին թաթերի վրա կանգնած կենդանուն կարատեի մի քանի հարված է հասցրել: Շփոթված արջն արագ փախուստի է դիմել: Կարատեիստը լուրջ վնասվածքներ չի ստացել, ընդամենը մի քանի քերծվածք:
Տեղի իշխանությունների տվյալներով` ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում գրանցվել է մարդու վրա արջերի հարձակման 83 դեպք: