կարևոր
601 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-20 16:54
Քաղաքական

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն․ Աշոտյան

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։

2018-ի մայիսի Նիկոլը ԱԺ ամբիոնից խոսում էր տնտեսական հեղափոխության եւ դրսից ակնկալվող միլիարդների մասին։

2020-ին սրանք մի նոր փուչիկ փչեցին՝ Չինաստանից իբր խոստացված 15 մլրդ ԱՄՆ դոլարի մասին ( շատերդ մոռացել եք այդ տեղեկատվական օպերացիան):

Հետո եղան ԵՄ ներդրումային խոստումները՝ սկզբից՝ 2.6, հետո՝ 2.5 մլրդ եվրոյի մասին։

Հետո՝ ԱՄՆ փոխնախագահի ելույթի թարգմանության աղավաղումը եւ կարճատեւ էյֆորիան՝ 9 մլրդ ԱՄՆ դոլարի մասին, որ հիմա տրանսֆորմացվում է 4 մլրդ-ի: Էլ չեմ ասում TRIPP-ի եկամտաբերության շուրջ հյուսվող հեքիաթների մասին։

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն։

Իսկ մենք, ավաղ, ականջներս կախած դեռ լսում ենք հերթական երկնային մանանայի մասին դատարկաբանությունները, կարծես ողջ Աստվածաշնչից միայն այդ դրվագը հավանելով»։