|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Ազատության հրապարակում նստացույց է սկսել ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ով իշխանություններից պահանջում է վերանայել զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը:
Yerkir.am-ի հետ զրույցում Ավետիսյանը նշեց, որ, այո, պետությունը ֆինանսատնտեսական խնդիրներ ունի, սակայն, մյուս կողմից, այնպես չէ, որ զինծառայողների կենսաթոշակն ավելացնելու հնարավորություն չունի:
«Սոցիալական խնդիրներ ունեմ, եւ այս հարցը կարող է լուծել միայն ՀՀ կառավարությունը` բարձրացնելով մեր թոշակը: Պետությունը պետք է վերանայի օրենքով սահմանված կարգը»,- ասաց Ավետիսյանը:
Ազատամարտիկին են միացել մի խումբ այլ ազատամարտիկներ:
Մանրամասները` տեսանյութում:
Լուսանկարը` news.am-ի: