|
Փոխարժեքներ
05 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.79 |
| EUR | ⚊ | € 421.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.7586 |
| GBP | ⚊ | £ 491.18 |
| GEL | ⚊ | ₾ 139.29 |
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը իր լիազորությունները հանձնելու է արքայազն Չարլզին: Այդ մասին, մասնավորապես, վկայում է թագուհու որոշումը` 40 տարվա մեջ առաջին անգամ բաց թողնել Ազգերի բրիտանական համագործակցության ղեկավարների հետ հանդիպումը: Թագուհուն հանդիպմանը կփոխարինի արքայազն Չարլզը. հայտնում է Дни.ру-ն:
Թագավորական շրջապատում երկար տարիներ աշխատած լրագրողն ասել է, որ այդ որոշումը վկայում է այն մասին, որ թագուհին պատրաստ է իր լիազորությունների մեծ մասը հանձնել Չարլզին, ապագայում նա կարող է դառնալ արքայազն-ռեգենտ: Սակայն, ըստ լրագրողի, գահից լիովին հրաժարվելու որոշում, ինչպես եղավ Նիդերլանդներում, պետք է չէ սպասել: