|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Այսօր կմեկնարկի «Արմմոնո» փառատոնը, որն այս տարի լեհական ուղղվածություն ունի:
Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս համագործակցությունը վկայում է հայ-լեհական դարավոր համագործակցության մասին: Նա նշեց նաեւ, որ լեհ դերասանների` Հայաստանում հյուրընկալումը համընկնում է Հայաստանում Լեհական օրերի հետ: «Արմմոնոն»-ն հիանալի առիթ է, որ այս երկու իրադարձությունները միաժամանակ տեղի ունենան»,- ասաց դեսպանը:
Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ փառատոնի ընթացքում Լեհաստանից ժամանակ հյուրերը դասախոսություն կկարդան ժամանակակից լեհական թատրոնի մասին:
«Գերմանիայի մեր մասնակցի` Բիաթե Էհլերի «Աննի լռությունը» ներկայացումը Ցեղասպանության թեմայով է, քանի որ հեղինակը վերջերս բացահայտել է իր հայկական ծագումը եւ ներկայացնում է այն, ինչ իրեն պատմել է տատը»,- ասաց Մխիթարյանը: