|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հայ նետաձիգները վերադարձել են Ֆրանսիայի Ռիոմ քաղաքում կայացած Եվրոպայի Գրան պրիի 1-ին փուլի մրցաշարից: Ֆրանսիա էին մեկնել նետաձգության Հայաստանի հավաքականի անդամներ ՀՀ չեմպիոններ Գոհար Շահնազարյանը և Արշակ Պետրոսյանը. տեղեկացնում է msy.am-ը:
Մեկնարկային շրջանի Մ1 վարժությունում Ա. Պետրոսյանը վաստակել է 1257 միավոր, իսկ Գ. Շահնազարյանը 1233 միավոր: Ցավոք, մեր մարզիկները պարտվել են 1/24 եզրափակիչում և երկուսն էլ գրավել 33-րդ տեղը՝ Ա. Պետրոսյանը 74, իսկ Գ. Շահնազարյանը 53 մասնակիցների մեջ:
Նշենք, որ ռիոմյան ստուգատեսը տարվա առաջին մեկնարկային մրցաշարն էր աշխարհի առաջնությունից առաջ, որին լավ պատրաստվելու համար հայ նետաձիգները դեռ բավականին ժամանակ ունեն: Մինչ աշխարհի առաջնությունը նրանք մասնակցելու են մի շարք միջազգային մրցաշարերի՝ Եվրոպայի Գրան պրիի 2-րդ փուլ (Հայաստան), աշխարհի գավաթի 2-րդ փուլ (Թուրքիա) և աշխարհի գավաթի 4-րդ փուլ (Լեհաստան):