|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Պարզվում է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ափնա համայնքի բնակիչների մի մասը՝ 68 հոգի, 2012թ. խորհրդարանական և այս տարվա նախագահական ընտրություններից առաջ գրանցվել են Երևանում՝ դրանց մասնակցելու համար: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է համայնքի ղեկավար Ռոբերտ Կարապետյանը:
«Գնում են: Մի մասը Երևան, մյուս մասը՝ Ռուսաստանի Դաշնություն: Էս Ազգային ժողովի ընտրության ժամանակ 68 հոգի գրանցումից դուրս եկան: Մի մասը դուրս են եկել մշտական գրանցման նպատակով, իսկ մյուս մասը՝ մոտ քսան հոգի, գնացին, քաղաքում ընտրություն արեցին, հետո նորից եկան, հետ գրանցվեցին: Ամեն մեկն իր բարեկամի տան վրա է գրանցվում: Մարդը գնացել, քաղաքում է ապրում, բայց հաշվառված է գյուղում, իսկ բնակչության թվաքանակը ես ավել եմ տալիս»,-ներկայացրել է գյուղապետը: Նրա խոսքով, գյուղի գրանցումից դուրս գալը մեկ օր է տևում. «Բարեկամի տան սեփականության վկայականը տիրոջ հետ բերում են անձնագրային ծառայություն և գրանցվում»:
Անկուսակցական գյուղապետից թերթը տեղեկացել է, որ որ Երևանում աշխատողներից նրանց ղեկավարները պահանջել էին գրանցվել քաղաքում: