|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ իր ելույթին: «Խոսքի ազատության պարագայում ամեն ինչ էլ կարելի է քննադատել և ամեն տեսակ կարծիք հայտնել»,- ասաց նա:
Հիշեցնենք` իր ելույթում պատգամավորն անդրադարձել էր Փաշինյանի հագուստին և տեսքին:
«Եթե նայեք իմ ելույթը, այնտեղ բազմաթիվ խնդիրների եմ անդրադարձել, միայն հագուստը չէ։ Տեսագրությունը նայեք, տեսեք, այդտեղ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Հակոբյանը:
Նա անդրադարձավ նաև հարցին, թե ինչպես է քվեարկելու մայիսի 8-ին: Պատգամավորը նշեց, որ այդ մասին կհայտնի խմբակցության ղեկավարը։ «ՀՀԿ-ն որոշում կկայացնի այդ մասին, դուք կտեղեկացվեք: Ոչ մի կանխատեսում չեմ ուզում անել»,- ասաց նա։
«Ինքն անձամբ ինչպե՞ս կքվեարկի» հարցին Հակոբյանը չցանկացավ պատասխանել՝ չհամաձայնելով այն պնդմանը, որ ընտրություններից մի քանի օր առաջ ընդդիմանում է ժողովրդի կամքին։ «Ես ունեմ իմ կարծիքը, դա ամրագրված է Սահմանադրության մեջ՝ ինչպես է քվեարկում ԱԺ պատգամավորը։ Դրա վերաբերյալ մեր հարգելի գործընկեր Աղվան Վարդանյանը վերջերս շատ լավ պատասխան տվեց՝ «ժողովուրդը նաև ես եմ, ժողովուրդը մենք բոլորս ենք»»։
Yerkir.am-ի ճշտող հարցին` այս պահին ՀՀԿ-ում դեռ միասնական դիրքորոշում չկա՞` ինչպես են քվեարկելու, նա պատասխանեց` ոչ, դեռ չկա: