|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ղրիմում լարվածությունը շարունակում է աճել: Ինքնավար հանրապետության կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեին հաշված օրեր են մնացել: Ղրիմի տարածքում բնակվող տարբեր ազգերի ներկայացուցիչների դիրքորոշումը հանրաքվեի վերաբերյալ միանշանակ չէ: Ոմանք կողմ են Ռուսաստանին միանալուն և անգամ շնորհակալ են Ռուսաստանին միջամտության համար, իսկ ոմանք պատրաստվում են բոյկոտել հանրաքվեն և ցանկանում են տեսնել Ղրիմը Ուկրաինայի կազմում:
Yerkir. am-ը փորձեց պարզել հայ համայնքի դիրքորոշումը Ղրիմում նախատեսված հանրաքվեի վերաբերյալ: Մեր հարցին՝ Ղրիմի հայերն ի՞նչ դիրքորոշում ունեն, Ուկրաինայի՞, թե՞ Ռուսաստանի կազմում են նախընտրում տեսնել Ղրիմը, հայկական համայնքի ներկայացուցիչն ասաց, որ կոնկրետ, միասնական դիրքորոշում համայնքը չունի, «յուրաքանչյուրը կմասնակցի հանրաքվեին և կարտահայտի իր կարծիքը, այդ հարցում մեկ կարծիք չի կարող լինել»: