|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը Դոնի Ռոստովում շարունակվող մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ղրիմում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին:
Հարցին՝ ինչպե՞ս է նա պատկերացնում այդ խնդրի լուծումը, Յանուկովիչը պատասխանեց, որ այն, ինչ կատարվում է Ղրիմում, բնական արձագանքն է Ուկրաինայում տեղի ունեցած անօրինական հեղաշրջման:
« Ղրիմի բնակիչները չեն ենթարկվելու ազգայնականներին: Սակայն ցանկանում եմ ընդգծել, որ Ղրիմը պետք է մնա Ուկրաինայի կազմում՝ պահպանելով իր ինքնավարությունը»,- ասել է նա: