|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում գործող քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն այսօր հանդիպեց Նուբարաշեն համայնքի բնակիչների հետ: Նա խոստովանեց, որ Նուբարաշեն համայնքում կան բազում խնդիրներ, բայցեւ խնդրեց մայիսի 5-ին կայանալիք` Երեւանի ավագանու ընտրություններում ձայնը տալ ՀՀԿ-ին:
Տարոն Մարգարյանը մի ուշագրավ խոստում տվեց նուբարաշենցիներին: Հայտարարեց, որ ՀՀԿ-ի ծրագրի համաձայն` միջազգային չափանիշներին համապատասխանող աղբատար մեքենաներ են ձեռք բերվելու, եւ նուբարաշենցիների համար ցավոտ` աղբավայրի խնդիրը լուծելու համար ՀՀԿ-ն ծրագրում է աղբավերամշակման գործարան կառուցել:
«Վերջապես նուբարաշենցին կազատվի Սովետաշենի աղբավայրից եւ իրեն վայել կյանքով կապրի»,- վստահեցրեց Տարոն Մարգարյանը: