|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի պաշտոնաթողության առիթով երեկ բազմաթիվ վարկածներ էին շրջանառվում:
«Հրապարակը» գրում է, որ ըստ դրանցից մեկի, Նազարյանը ֆինանսական խոշոր մեքենայությունների մեջ է կասկածվում: Նա մեծ գումարներ է վերցրել մի խումբ անձանցից՝ գործի մեջ ներդնելու համար, սակայն ծրագրերը ձախողվել են, և նա հիմա մեծ դժվարություններ ունի: Խոսքը տարադրամի փոխանակման կետերի հետ կապված բիզնեսի մասին է:
Մեկ այլ վարկածով՝ «նալոգների» մի համակարգ է բացահայտվել, որի գլխին կանգնած է եղել ինքը: Եվ վերջապես, շրջանառվում է նաև մի պատմություն՝ կապված երգիչ Պողոս Սաթամյանի հետ, ով ԱՄՆ-ում 2010-ին բացահայտված հանցավոր խմբավորման անդամներից է և Նազարյանի բիզնես-պարտնյորը «Մոսկվիչկա» ցանցի գծով: Ըստ լուրերի, Նազարյանը հրաժարվել է Սաթամյանի ընտանիքի նկատմամբ որևէ ֆինանսական պարտավորությունից: Թե այս խնդիրներից որն է պաշտոնաթողության հիմնական պատճառը եղել, պարզ չէ: