|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Ո՞վ է ի վերջո խոշոր գործարար Գեւորգ Նալբանդյանը, ում կենսագրության մեջ միայն նշված է վերջինիս՝ Շվեդիա տեղափոխվելու փաստը, իսկ լուսանկարը չի հանդիպում ոչ մի բաց աղբյուրում։ Ավելին՝ ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանը բառացի հայտնում է, որ «անձը մեքենայությունների մեջ է եղել, բայց թղթերը ներկայացրել է, ստացել վկայական, օդանավն առեւանգել ու այլ երկիր տարել»։
Այսպիսով՝ հեղափոխության հերթական նվաճում համարվող «Հայվեյզ» ավիաընկերությունը, ում «Բոինգը» առեւանգվեց եւ հայտնվեց Իրանի Իսլամական Հանրապետությունում, պարուրված է մութ անցյալ ունեցող հիմնադիրների հետ. պատմությունը, թերեւս, կարող էր լուսաբանել ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանը. բայց նա խոսում է ակնարկներով»: