կարևոր
3433 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-22 20:30
Հասարակություն

Գնել Սանոսյանը ՌԴ դեսպանին խնդրել է աջակցել Լարսի անցակետում ստեղծված իրավիճակի հարցում

Գնել Սանոսյանը ՌԴ դեսպանին խնդրել է աջակցել Լարսի անցակետում ստեղծված իրավիճակի հարցում

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել ՌԴ-ի հետ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ, տրանսպորտի, հանքաարդյունաբերության ոլորտների, ինչպես նաև միջռեգիոնալ համագործակցության վերաբերյալ հարցեր։

Մասնավորապես քննարկվել է ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։

Քննարկվել է Լարսի անցակետում ստեղծված վիճակը։ Նախարարը դեսպանին խնդրել է աջակցել այս հարցում, խնդիրը պահել ուշադրության կենտրոնում, քանի որ առաջիկայում, եղանակային փոփոխություններով պայմանավորված, խնդրի լրջությունն էլ ավելի կմեծանա։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։