|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
2014թ. Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի համար կազմակերպիչները ձյուն են ամբարում, նրանք հաշվի են առել բոլոր մանրամասները:
Լեռնադահուկային սպորտի «Ռոզա խուտոր» վայրում նախատեսված է մինչ այս ապրիլի կեսը պահեստավորել ավելի քան կես միլիոն տոննա ձյուն, որը տեղավորելու են ութ հատուկ ամբարներում: Դրանք ծածկում և փակում են Ռուսաստանում արտադրված ջերմամեկուսիչ հատուկ գործվածքով, որն անդրադարձնում է արևի ճառագայթները ու պահպանում անհրաժեշտ ջերմաստիճանը: Օգտագործվել է 120 հազար քառակուսի մետր գործվածք: Գործընթացն իրականացնում են 200 մասնագետներ:
Այնուամենայնիվ, կազմակերպիչները ցանկանում են, որ 2014 թվականը ձյունառատ լինի, և «պահածոյացված» ձյան կարիքը չզգացվի: