կարևոր
778 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-24 09:48
Հասարակություն

Ինչ է հայտարարագրել 2017 թվականից քաղաքականություն մտած Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը. ArmLur.am

Ինչ է հայտարարագրել 2017 թվականից քաղաքականություն մտած Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը. ArmLur.am

ArmLur.am-ը գրում է. «Ծաղկաձոր համայնքի ներկայիս ղեկավար Նարեկ Հարությունյանը, ով երեկ հյուրընկալել էր Կառավարության անձնակազմին, հեղափոխությունից մեկ տարի առաջ էր առաջին անգամ քաղաքականություն մտնելու քայլ արել․ 2017-ին նա նշանակվել էր Մեղրաձոր համայնքի ղեկավարի տեղակալ։

Այնուհետեւ 2020 թվականին Հարությունյանը նշանակվել է Մեղրաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ մոտ մեկ տարի անց՝ Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար։ Արդեն չորս տարի է նա ղեկավարում է համայնքը։

Համայնքապետը երկար տարիներ աշխատել է «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ–ում, որը ներկայում ղեկավարում է հայտնի գործարար Նարեկ Նալբանդյանը։

Ի՞նչ ունեցվածք ունի Ծաղկաձորի համայնքապետը.

Նարեկ Հարությունյանը հայտարարագրել է 6 անշարժ գույք։ Դրանցից հինգը՝ չորս հողամաս եւ մեկ անհատական բնակելի տուն, ձեռք է բերել 1991 թվականին։ 2020-ին նա գնել է նաեւ բնակարան Երեւանում՝ Արաբկիր վարչական շրջանում։

Համայնքապետը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել։

Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 3 մլն դրամ, իսկ տարեկան եկամուտները՝ 10 մլն 632 հազար դրամ։ Այդ գումարից 10 մլն դրամը աշխատանքի վարձատրություն է Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմից, իսկ 600 հազար դրամը այլ եկամուտ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՄՍԾ Հրազդանի տարածքային կենտրոնից։