|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հնարավոր է՝ հանդիպեն Ռուսաստանում և եռակողմ բանակցություններ վարեն Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Հանդիպման նախապատրաստման մասին հայտնել է «Վեդոմոստի»-ի դիվանագիտական աղբյուրը։
Ըստ աղբյուրի, աշխատանքը սկսել է հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովում Պուտինի ելույթից հետո, որտեղ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերը։
«Վեդոմոստի»-ի մեկ այլ աղբյուր նշում է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին Մոսկվայում կամ Սոչիում։
«Ամենայն հավանականությամբ, ընտրությունը կանգ կառնի Սոչիի վրա»,- ասել է աղբյուրը։