|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայում, ով ուզում է ճանաչված գրող դառնալ, Ցեղասպանության մասին գիրք է գրում, իսկ մենք այն թարգմանում ենք հայերեն ու սկսում տարածել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
Ըստ նրա` Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, եթե ցանկանում են գիրք հրատարակել, ապա ավելի լավ է Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիները» հրատարակել, որը տպագրվել է 500 օրինակով եւ դեռ չի էլ սպառվել. «Այնտեղ փաստագրական ավելի լավ տվյալներ կան, քան դրսի գրողներից մի քանիսն են ներկայացնում»:
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց, որ պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ ոչ թե հայերեն թարգմանենք Ցեղասպանության մասին գրքերը, այլ հակառակը` չէ՞ որ մենք գիտենք ճշմարտությունը. «Եվ հետո` որքան կարելի է անդրադարձ կատարել այդ թվին` դրանից դասեր չքաղելով: Ինչի՞ց է, որ այսօր նույն վիճակն է, ինչո՞ւ է հայը հային քշում իր երկրից»: