կարևոր
802 դիտում, 53 րոպե առաջ - 2026-07-24 22:56
Աշխարհ

Ադրբեջանի խորհրդարանն ԱՄՆ Կոնգրեսին մեղադրել է հայամետ գործունեության համար

Ադրբեջանի խորհրդարանն ԱՄՆ Կոնգրեսին մեղադրել է հայամետ գործունեության համար

Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարան) բողոք է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից H.R. 9087 օրինագծում ընդունված փոփոխության կապակցությամբ, որը կոչ է անում անմիջապես ազատ արձակել Բաքվում ապօրինաբար պահվող հայերին։

Խորհրդարանի հայտարարության մեջ Ադրբեջանի հասցեին հնչող հայտարարությունները որակվել են որպես «անհիմն»։

Բաքուն հատկապես մերժել է Ադրբեջանում դատապարտված հայերի նկատմամբ «ռազմագերի» և «քաղբանտարկյալ» ձևակերպումների կիրառումը։ Հայտարարության համաձայն՝ այդ անձինք քրեական պատասխանատվության են ենթարկվել Ադրբեջանի օրենսդրությամբ և միջազգային իրավունքով նախատեսված հանցագործությունների համար։

Միլի Մեջլիսը ԱՄՆ կոնգրեսականներին կոչ է արել հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունը և չընդունել որոշումներ, որոնք, իր գնահատմամբ, կարող են խոչընդոտել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։