կարևոր
490 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-24 20:16
Աշխարհ

Պուտինը և Սին վստահեցրին ինձ՝ զենք չեն վաճառի Իրանին. Թրամփ

Պուտինը և Սին վստահեցրին ինձ՝ զենք չեն վաճառի Իրանին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում Կիևին։

Սոցիալական էջում ԱՄՆ ղեկավարը նաև գրել է, որ Իրանը զենք չի ստանում Ռուսաստանից և Չինաստանից։ Այդ հարցով նա անձամբ պայմանավորվածություն ունի երկու երկրների ղեկավարների հետ։

«Նախագահ Սին Պեկինում մեր վերջին հանդիպման ժամանակ ինձ ասաց, որ ոչ մի դեպքում զենք չի մատակարարի կամ չի վաճառի Իրանին։ Նախագահ Պուտինը ևս ինձ ասաց, որ զենք չի վաճառի Իրանին։ Պուտինը հասկանում է, որ ես զենք չեմ վաճառում Ուկրաինային, այլ ՆԱՏՕ-ի երկրներին։ Նրանք վճարում են, և ես չգիտեմ, թե ինչպես է այդ զենքը բաշխվում»,-գրել է նա։

Հունիսին Թրամփը հայտարարել էր, որ Եվրոպան պետք է վճարի Վաշինգտոնին այն զենքի համար, որը ԱՄՆ-ն նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք փոխանցել էր Ուկրաինային։

Խոսքը շուրջ 350 միլիարդ դոլարի մասին է։