կարևոր
376 դիտում, 50 րոպե առաջ - 2026-07-24 15:24
Հասարակություն

«Ավելի շատ վրեժխնդրություն է»․ Աշխարհի չեմպիոն, ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը աջակցելու էր եկել Գագիկ Ծառուկյանին

«Ավելի շատ վրեժխնդրություն է»․ Աշխարհի չեմպիոն, ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը աջակցելու էր եկել Գագիկ Ծառուկյանին

«Ընդհանուր, որ նայում եմ Ծառուկյանի բիզնեսների հետ կապված իրադարձությունները, մտածում եմ, որ սա ինչ-որ գործի հետ կապված չէ, սա ավելի շատ վրեժխնդրության է նման»,- լրագրողների հետ զրույցում ասաց ծանրամարտիկ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը։

«Ես տեսել եմ կադրերը, թե իր տանն ինչպես են ձերբակալում, տնից տանում, իրոք շատ անդուր է, նման բան անել չի կարելի, դա արդեն կարմիր գծեր հատել է։ Այդ մարդը տարիք ունի, անցած ճանապարհ ունի, որը պետք է հարգել»,- նշեց ծանրամարտիկը՝ հավելելով, որ տարիներ առաջ Ծառուկյանն է աջակցել իրեն, հիմա էլ ժամանակն է, որ ինքն իր աջակցությունը հայտնի նրան։