|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Նորվեգիայի Ֆորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ Անդրանիկ Կարապետյանւ, իսկ փոխչեմպիոնի կոչումը նվաճեց Տիգրան Մարտիրոսյանը:
Պոկում վարժությունում Կարապետյանը նախ բարձրացրեց 165 կգ, այնուհետ 170 կգ և նվաճեց փոքր ոսկե մեդալ, սակայն երրորդ մոտեցման ժամանակ չկարողացավ բարձրացնել 174 կգ-ը: Երկամարտի 367 կգ արդյունքով Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Մարտիրոսյանը երկամարտի արդյունքով ցույց տվեց 352 կգ արդյունք: Հրում վարժությունում գրավեց 2-րդ տեղը: