|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի` մինչև 20 ու մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
85 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը (մինչև 23) երկամարտի 360 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Պոկում վաժություններում հայ ծանրորդը անգերազանցելի էր՝ 170 կգ: Հրումում Կարապետյանը կարողացավ ֆիքսել 190 կգ՝ զբաղեցնելով երկրորդ տեղը:
Այսպիսով` Անդրանիկ Կարապետյանը նվաճեց մեծ ոսկե և մեկական փոքր ոսկե ու արծաթե մեդալներ:
Այսօր մրցահարթակ կմտնեն նաև Կարուշ Ղուկասյանն (94 կգ) ու Տաթև Հակոբյանը (90 կգ):