|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ծանրամարտի աշխարհի պատանիների եւ աղջիկների առաջնությունում +94 քաշային կարգում հանդես եկող Սիմոն Մարտիրոսյանը, երկամարտում ցույց տալով 365 կգ արդյունք, գրավել է առաջին տեղը և հռչակվել աշխարհի չեմպիոն:
Նա պոկում վարժությունում բարձրացրել է 165 կգ՝ նվաճելով փոքր արծաթ, իսկ հրում վարժությունում 200 կգ-ով արժանացել է փոքր ոսկու: Սիմոն Մարտիրոսյանը «Սևան» ընկերությունից է և մարզվում է Ջրառատի մարզադպրոցում` մարզիչ Աշոտ Փիլոսյանի մոտ:
Հիշեցնենք, ծանրամարտի աշխարհի պատանիների եւ աղջիկների առաջնությունը տեղի է ունեցել Տաշքենդ քաղաքում, որտեղ պատանի ծանրորդները ձեռք են բերել 2014 թվականի օգոստոսին Չինաստանում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի հնարավոր բոլոր՝ երկու ուղեգրերը:
Ցավոք, այս առաջնությունում աղջիկները պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք չեն բերել, որը նրանք ձգտելու են անել հաջորդ տարի կայանալիք Եվրոպայի առաջնության ժամանակ:
Աղբյուրը` msy.am: