Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) պատրաստվում է սեպտեմբերին հանդես գալ նոր նախագծով:
Պատգամավորը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ նախագիծը վերաբերելու է կոնյակի և գինու ակցիզային հարկին.
«Շատ բարձր է այդ հարկը, որի արդյունքում գնալով նվազում են Հայաստանում իրացման ծավալները: Նախագիծը, որ ընդունենք՝ ակցիզը լինի այնպես, ինչպես աշխարհի բոլոր երկրներում... բայց այսօր ակցիզը հաշվվում է որպես պատրաստի արտադրանք, այսինքն՝ եթե դու մեկ շշի մեջ լիմոնադ ես լցնում, այդ շիշը ակցիզով չի հարկվում, բայց ասենք՝ կոնյակ կամ գինի ես լցնում, այդ շիշն ակցիզով հարկվում է: Ու եթե 3 տարեկան կոնյակը լցնում ես սովորական շշի մեջ, դրա համար քիչ հարկ ես մուծում, նույն կոնյակը եթե լցնում ես թանկ շշի մեջ, ուրիշ հարկ ես մուծում»:
Այս խոսքերն ուշագրավ են նրանով, որ ինքը՝ պատգամավորը, զբաղվում է գինու, կոնյակի արտադրությամբ ու, փաստորեն, ԱԺ-ում զբաղված է իր բիզնես նդիրները լուծելով:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: