կարևոր
598 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-24 19:03
Աշխարհ

Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով

Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով

Վերջին երկու օրվա ընթացքում Ֆրանսիայի հարավ-արևմուտքից տարհանվել է ավելի քան 40 000 մարդ. անտառային հրդեհները շարունակում են տարածվել տարածաշրջանում և դեռևս վերահսկողության տակ չեն վերցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։

Երկրի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ հունվարից ի վեր Ֆրանսիայում այրվել է ավելի քան 50 000 հեկտար տարածք։ Կրակը ոչնչացրել է 50-ից ավելի տուն։ Լանդ կոմունայում հրդեհից վնասվել է 105 տուն և շենք։

Անտառային հրդեհներ են մոլեգնում նաև Իսպանիայում։ Մադրիդում մոլեգնող երկու անտառային հրդեհներն արդեն միացել են իրար, հայտնել են տարածաշրջանային արտակարգ ծառայությունները։Մադրիդի մարզում տարհանվել է 19 000 մարդ։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ սա մարզի պատմության «ամենավատ» անտառային հրդեհն է։

Հրդեհների դեմ պայքարի համար Եվրամիությունը չորս հրշեջ օդանավ է ուղարկել Իսպանիա, ևս երեքը՝ Ֆրանսիա։ Անտառային հրդեհներ են մոլեգնում նաև Թունիսում, Ալժիրում և Մարոկկոյում։