|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մադրիդի ինքնավար համայնքը դիմել է Իսպանիայի կառավարությանը՝ խնդրելով գործի դնել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ տարածաշրջանում անտառային հրդեհների հետևանքները հաղթահարելու նպատակով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել են տեղական իշխանությունները։«Այս հիմնադրամը ԵՄ գործիք է, որը նախատեսված է խոշոր բնական աղետներից տուժած անդամ երկրներին աջակցելու համար և փոխհատուցում է չնախատեսված ծախսերի մի մասը», – նշել են տարածաշրջանային իշխանությունները։ Նրանք հավելել են, որ մեխանիզմը կնպաստի վնասված տարածքների և կենսական նշանակության ենթակառուցվածքների վերականգնմանը։
Ներկայումս Իսպանիայում մի քանի անտառային հրդեհ է մոլեգնում։ Դրանցից ամենախոշորն ընդգրկել է Մադրիդի ինքնավար համայնքն ու Ավիլա նահանգը։ Թեև հրդեհը, որը բռնկվել էր անցյալ շաբաթ և ոչնչացրել մոտ 77 000 հեկտար տարածք, դեռևս լիովին վերահսկողության տակ չէ, իրավիճակը կայունացել է։ Իսպանիայի իշխանությունները վնասված տարածքները հայտարարել են արտակարգ իրավիճակի հետևանքով խիստ տուժած գոտիներ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ավիլա նահանգում բռնկված հրդեհն ամենախոշորն է երկրի պատմության մեջ։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հուլիսի 27-ին հայտարարել էր, որ 2026-ին հրդեհները ոչնչացրել են մոտավորապես 150 հազար հեկտար տարածք և 13 մարդու մահվան պատճառ դարձել։