կարևոր
601 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-24 21:15
Հասարակություն

Մեքենան կողաշրջված հայտնվել է Սևանա լճի ափամերձ հատվածում

Մեքենան կողաշրջված հայտնվել է Սևանա լճի ափամերձ հատվածում

Այսօր՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 48-ամյա Զորիկ Ս․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել Սևանա լճի ափամերձ հատվածում՝ եղեգների մեջ:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։