|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընջը հայտարարել է, որ Անկարան բանակցում է Իսրայելի հետ 2010 թվականին Գազայի հատվածին օգնություն տանող «Մավի Մարմարա» նավի բռնազավթման ժամանակ զոհվածների ընտանիքներին փոխհատուցում տալու վերաբերյալ. տեղեկացնում է Mignews.com-ը:
«Դա մեծ հաջողություն է թուրքական արտաքին քաղաքականության համար»,- հավելել է նա:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Իսրայել այցից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն` 2009-ից պաշտոնավարելուց ի վեր առաջին անգամ խոսել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եւ ափսոսանք հայտնել 2010-ին 10 թուրք ակտիվիստների մահվան պատճառ դարձած գործողությունների համար: Դրանից հետո կողմերը համաձայնել են բարելավել հարաբերությունները:
Անցյալ հանգստյան օրերին ելույթ ունենալով` Էրդողանը հայտարարել էր, որ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների ապագան, նաեւ այդ երկրում Թուրքիայի դեսպան նշանակելը կախված են հրեական պետության հետագա գործողություններից: