|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիան և Իսրայելը նոր դեսպաններ են նշանակել: Ինչպես տեղեկացնում է DW-ն՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Իսրայելում Թուրքիայի նոր դեսպան է նշանակվել նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Քեմալ Օքեմը:
Իսրայելն էլ Անկարայում դեսպան է նշանակել Լոնդոնի նախկին դեսպանի օգնական Էյթան Նաեհին: Նա 1993-1997թթ., որպես արտգործնախարարության քարտուղար, պաշտոնավարել է Անկարայում: Ավելի վաղ Նաեհը եղել է նաև Իսրայելի դեսպանն Ադրբեջանում:
Նշենք, որ 2010 թվականին երկու երկրների միջև հարաբերությունները վատթարացել էին «Մավի Մարմարա» նավի գրավման հետևանով առաջացած ճգնաժամից հետո: Նույն պատճառով երկու երկրները հետ էին կանչել այդ երկրներում իրենց դեսպաններին: