|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իսրայելական և թուրքական պատվիրակությունները հաղթահարել են հիմնական տարաձայնությունները հարաբերությունների նորմալացմանն ուղղված բանակցություններում, և արդեն դրանց հաջորդ փուլը կպսակվի համաձայնագրով. ըստ
РИА Новости-ի` հաղորդել է Իսրայելական հեռուսատեսության իններորդ ալիքը:
Նշվում է, որ Իսրայելն այլևս չի պահանջում, որ Թուրքիայի տարածքում ամբողջությամբ դադարեցվի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գործունեությունը, իսկ թուրքերն այլևս չեն պնդում Գազայի հատվածի ապաշրջափակում, որը Թել Ավիվ և Անկարա դեսպանների վերադարձի պայմանն էր:
Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները սառել էին 2010-ին, երբ իսրայելական զինված ուժերը գրավել էին Գազային հումիտար օգնություն տանող «Ազատության նավատորմի» նավերը, և այդ ընթացքում զոհվել էր 10 թուրք: