|
Փոխարժեքներ
13 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.57 |
| EUR | ⚊ | € 448.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.8914 |
| GBP | ⚊ | £ 514.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.67 |
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտնել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Սիրիայում հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերի մեծամասնության շուրջ. գրում է ТАСС-ը:
Նա նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է պահպանել Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
Պատրուշևի խոսքով՝ այդ նպատակներին մեկ քայլով հնարավոր չէ հասնել, և իրենք պետք է գործողություններն այնպես ծրագրեն, որպեսզի այն երկրները, որոնք իրապես մասնակցություն ունեն գործընթացին, նույնպես շահագրգռված լինեն և ձգտենց հասնել այդ արդյունքին:
Հիշեցնենք, որ Երուսաղեմում կայացել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեիր բեն Շաբաթի եռակողմ հանդիպումը: Քննարկումների գլխավոր թեման եղել է իրավիճակը Սիրիայում: