|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանն ու Սիրիան պայմանավորվել են լրացուցիչ տարածքի փոխանցման մասին՝ Խմեյիմի ավիաբազայի ընդլայնման համար:
Ռուսական զորքերի տեղակայման մասին պայմանագրի արձանագրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: Մոսկվան այն ստորագրել է հուլիսի 30-ին, Դամասկոսը՝ հուլիսի 21-ին:
Խոսքը գնում է Լաթաքիայի նահանգում ութ հեկտար տարածքի մասին. կողմերը պայմանավորվել են այնտեղ տեղակայել Ռուսաստանի ավիացիոն խմբի բժշկական և վերականգնողական կենտրոնը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր բանակցություններ վարել Դամասկոսի հետ Սիրիայում բազաների տարածքների ընդլայնման վերաբերյալ: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիոն խումբը գտնվում է Խմեյմիմի օդանավակայանում 2015 թվականից ի վեր, երբ ռուսական զորքերը սկսեցին մասնակցել տարածաշրջանում ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններին: