|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մոտ մեկ օր առաջ ալ Օմարե խոշոր նավթահանքի մոտակայքում տեղակայված ամերիկյան ռազմաբազան մասշտաբային հարձակման է ենթարկվել սիրիացի քրդերի կողմից: Ըստ avia.pro կայքի` կրակել են համազարկային ռեակտիվ համակարգերից և ականանետներից: Դա քրդերի առաջին հարձակումն է Սիրիայում ԱՄՆ դիրքերի վրա
Պաշտոնական Վաշինգտոնը հրաժարվում է մեկնաբանել քրդերի հարձակումը, սակայն ավելի ուշ հրապարակված տեսանյութից երևում է, որ խոսքը լուրջ էսկալացիայի մասին է:
Ըստ վերլուծաբանների` քրդերին, հավանորեն, հունից հանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` վերջերս արած հայտարարությունը, թե ԱՄՆ-ը վերահսկում է Սիրիայի ամբողջ նավթը և կանի դրա հետ այն ամենը, ինչ կամենա: