|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Թալիբան» շարժման գրոհայինները հարձակվել են Աֆղանստանի արևմտյան մասում գտնվող բանակային հենակետի վրա՝ սպանելով առնվազն 18 զինծառայողի և վիրավորելով ևս 10-ի:
Հաղորդվում է, որ թալիբները երկուշաբթի գիշերը հատուկ փորված թունելով ներթափանցել են ռազմաբազա, որը գտնվում է Ֆարահ նահանգի Բալա Բալուք շրջանում:
Թաջ Մոհամադ Յահիդի նահանգի նահանգապետը տեղական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է, որ զինյալները պայթյուն են կազմակերպել բազայում: Նա չի հայտնել զոհերի ճշգրիտ թիվը: Ընդհանուր առմամբ, բազայում եղել է մոտ 30 զինծառայող: