|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Պակիստանում Մի-17 ինքնաթիռի ընկնելու հետեւանքով մի քանի օտարերկրացի դիվանագետ է մահացել, այդ թվում՝ Նորվեգիայի եւ Ֆիլիպինների դեսպանները, Մալազիայի եւ Ինդոնեզիայի դեսպանների կանայք: Պակիստանյան բանակի ներկայացուցիչը հայտնել 6 զոհի մասին: Եւս 5 մարդ ծանր մարմնական վնասվածքներ է ստացել: Նրանց թվում են Լեհաստանի ու Հոլանդիայի դեսպանները, տեղեկացնում է BBC-ն:
Նախապես հայտարարվում էր, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել՝ կտրուկ վայրէջքի պատճառով: Սակայն ավելի ուշ «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը հայտարարեց, որ իրենք են խփել ինքնաթիռը՝ զենիթային հրթիռով:
«Դիվանագիտական» ինքնաթիռն ուղեւորվում էր Գիլգիթ քաղաք, որտեղ Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը հանդիսավոր արարողությամբ պետք է բացեր լեռնային զբոսավայր տանող ճոպանուղին: Շարիֆը եղել է իր ինքնաթիռումվ, սակայն երբ իմացել է վթարի մասին, վերադարձել է Իսլամաբադ: