|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ Պակիստանում Կարաչի նավահանգստային քաղաքում ինքնաթիռ է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել:
Բեռնափոխադրող ինքնաթիռը Ջինա Կարաչի միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 01:45-ին՝ ուղղությունը դեպի Սուդան: Մի քանի րոպե հետո այն իջել է Կարաչիի «Gulistan-e Johar» բաժնում: Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ օդաչուն փորձել է ինքնաթիռը որքան հնարավոր է քիչ բնակեցված վայրում իջեցնել: «Եթե ինքնաթիռն ավելի մարդաշատ vայրում ընկներ, դա Կարաչի քաղաքի համար մեծ դժբախտություն կլիներ»,- ասել է Կարաչի շրջանի պաշտոնյա Մասուդ Ռազան:
Զոհվածները ութն էլ ինքնաթիռի անձնակազմի անդամ են եղել և բոլորն էլ ազգությամբ ռուս են եղել: