|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Երեկ Նեպալում փոքր ինքաթիռ է բախվել Հիմալայան լեռներին: Ինքնաթիռում գտնվող բոլոր 22 հոգին մահացել են:
Ինքնաթիռը թռիչքից քիչ հետո կորցրել է կապը: «Ինքնաթիռը քթով է հարվածել լեռանը: Այն մի քանի մասի է ջարդվել: Փրկվածներ չկան»,- ասել է Կաթմանդուի օդանավակայանի աշխատակիցը:
Ուղևորները ուխտագնացներ են եղել, ովքեր Խոթանգ թաղամասում գտնվող Լամիդանդա սրբատեղիից վերադառնալիս են եղել: Ամենայն հավանականությամբ նրանց կազմում մեկ արտասահմանցի և նեպալում ապրող մի քանի բութանացի փախստականներ են եղել: