|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երեկ ուշ երեկոյան Աֆղանստանի Փարվան նահանգում վթարի է ենթարկվել ադրբեջանական Silk Way ավիաընկերությանը պատկանող ИЛ-76 բեռնատար ինքնաթիռը:
Ինքնաթիռում եղել են անձնակազմի 9 անդամները, որոնցից երկուսը Ադրբեջանի քաղաքացիներ են: Հավանականությունը, որ նրանք ողջ են, շատ փոքր է:
Աֆղանական կառավարությունը հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը հետաքննելու է ավիավթարի հանգամանքները. տեղեկացնում է 1news.az-ը:
Իսկ իրանական գործակալության տեղեկություններով` ինքնաթիռը ոչնչացրել են թալիբները: Այդ մասին հայտարարել է «Թալիբանի» ներկայացուցիչ Զաբիբուլա Մոջահիդը: