|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թալիբների կարծիքով` Աֆղանստանում իր ծառայությունն ավարտած ու նախօրեին հայրենիք վերադարձած` Միացյալ Թագավորության արքայազն Հարրին հոգեկան շեղումներ ունի: Այդ մասին France-Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է «Թալիբանի» ներկայացուցիչ Զաբիուլա Մուջահիդը:
Նա այդպես է արձագանքել այն բանին, որ Հարրին Աֆղանստանում ընթացող ռազմական գործողությունները համեմատել է համակարգչային խաղի հետ: