|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը Սանդրիհեմյան պալատում հավաքել է թագավորական ընտանիքի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի՝ թագավորական ընտանիքի անդամի արտոնություններից հրաժարվելու և ֆինանսապես անկախանալու ցանկությունը քննարկելու նպատակով. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է meduza.io-ն:
Նշվում է՝ Եղիսաբեթ II-ն իր աջակցություն է հայտնել արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին։
Նա այդ մասին հայտարարել է ընտանեկան խորհրդակցության ավարտին:
«Ես և ընտանիքս լիովին աջակցում ենք Հարրիի և Մեգանի՝ երիտասարդ ընտանիքի կարգավիճակում նոր կյանք սկսելու ցանկությանը: Իհարկե, մենք կնախընտրեինք, որ նրանք մնային թագավորական ընտանիքի լիարժեք անդամներ, բայց մենք հարգում և ընդունում ենք անկախ կյանքով ապրելու նրանց ցանկությունը»,- նշվում է թագուհու հայտարարությունում:
Լրատվամիջոցի տվյալներով՝ թագուհին անդրադարձել է նաև Հարրիի ու Մեգանի համար «անցումային շրջանի»-ն, որի ընթացքում նրանք ժամանակ առ ժամանակ բնակվելու են և՜ Մեծ Բրիտանիայում, և՜ Կանադայում։