|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Թալիբան» շարժման գրոհայինները երկու հարձակում են գործել աֆղանական Կանդահար նահանգում տեղակայված ամերիկյան զինված ուժերի օբյեկտների վրա. տեղեկացնում է BBC-ն:
Դրանցիցի մեկի ընթացքում Կանդահար քաղաքի ռազմակայանը գնդակոծել են ականանետներից եւ հրազենից: Փոխհրաձգությունը տեւել է մոտ 4 ժամ: Աֆղանական իշխանությունների տվյալներով` զոհվել է 2 գրոհային, այլ զոհեր չկան:
Միաժամանակ քաղաքի արեւմուտքում մի մահապարտ պայթեցրել է իրեն ամերկկյան մեկ այլ ռազմակայանի մոտ: Չհաստատված տեղեկություններ կան խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին: Ամերիկացի զինծառայողները չեն տուժել: