|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները հայտարարել են Աֆղանստանի ողջ տարածքի, այդ թվում՝ Փանջշիր նահանգի վրա լիակատար վերահսկողություն սահմանելու մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով կազմակերպության աղբյուրները:
Միևնույն ժամանակ, Shamshad News հեռուստաալիքը հաղորդել է, որ Փանջշիրի ազգային դիմադրության ուժերը հերքել են թալիբների տարածած տեղեկատվությունը, թե նրանց հաջողվել է ամբողջությամբ գրավել իրենց ենթակայության տակ գտնվող շրջանը:
Նույն օրը` ավելի վաղ, թուրքական Yeni Şafak պարբերականը հայտնել էր, որ Փանջշիր նահանգի վերահսկողությունն անցել է Աֆղանստանի նոր իշխանություններին:
Նախօրեին Քաբուլի իշխանությունների ներկայացուցիչների և դիմադրության ուժերի միջև բանակցությունները ձախողվել էին թալիբ զինյալների դիրքորոշման պատճառով: