|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային, ականանետային և հրթիռային զինատեսակներից ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Դեկտեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 240 անգամ. տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /140 արկ/, 82 /415 արկ/, 120 /67 արկ/ միլիմետրանոց ականանետներից, ՀԱՆ-17 /20 արկ/ և ՌՊԳ-7 /2 արկ/ տիպի նռնականետներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4300 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք /63 արկ/:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն