կարևոր
892 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-09 20:34
Հասարակություն

Հայաստանը մնում է ավիացիոն անբավարար վերահսկողություն ունեցող երկրների շարքում՝ Աֆղանստանի, Լիբիայի, Սուդանի հետ միասին․ փորձագետ

Հայաստանը մնում է ավիացիոն անբավարար վերահսկողություն ունեցող երկրների շարքում՝ Աֆղանստանի, Լիբիայի, Սուդանի հետ միասին․ փորձագետ

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է

«Հունիսի 3-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակեց ավիացիոն «սև ցուցակի» թարմացված տարբերակը՝ վերահաստատելով հայկական ավիափոխադրողների թռիչքների արգելքը ԵՄ օդային տարածք:

Հայաստանը մնում է ավիացիոն անբավարար վերահսկողություն ունեցող երկրների շարքում՝ Աֆղանստանի, Լիբիայի, Սուդանի և «երրորդ աշխարհի» մի շարք այլ պետությունների հետ միասին։

Այս իրավիճակը ցույց է տալիս եվրաինտեգրման վերաբերյալ Երևանի պաշտոնական հռետորաբանության և պետական ​​կառավարման իրական ցուցանիշների միջև հսկայական ինստիտուցիոնալ տարբերությունը:

ԵՄ ձևակերպումը շատ կոնկրետ է. «թռիչքների անվտանգության անբավարար վերահսկողություն»:

Հայկական ավիացիայի համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին մնում է ԵՄ նորմերի հետ իրական ներդաշնակեցման կարևորագույն ինդիկատոր:

Այն պայմաններում, երբ պաշտոնական Երևանը եվրաինտեգրումը հայտարարում է որպես քաղաքակրթական ընտրություն, Բրյուսելից եկող նման ազդանշանները պետք է ընկալվեն ոչ թե որպես տեխնիկական դիտողություն, այլ որպես համակարգային նախազգուշացում»: