|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ Թուրքիան խնդիրներ ունի իր հարևան երեք պետությունների` Սիրիայի, Հարավային Կիպրոսի և Հայաստանի հետ:
Ինչպես հայտնում է iha.com-ը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի «պլան և բյուջե» հանձնաժողովի ընթացքում քննարկվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության բյուջեի հարցը:
ՆԱՏՕ-ում Թուրքիայի ունեցած դերին անդրադառնալով` Դավութօղլուն ասել է. «ՆԱՏՕ-ում բոլորը, այդ թվում` նաև Աֆղանստանը և Թուրքիան ամենամեծ ներդնումն են անում: Թուրքիան վերջին 10 տարում իր հարևանների հետ ինչ-որ արժեքային փոփոխություն չի ունեցել: Հարևանների հետ 0 խնդիր քաղաքականությունը քննադատողները, այժմ իրենք են այդ քաղաքականությունը որդեգրել և մեզ են փորձում քննադատել»:
«Թուրքիան խնդիրներ ունի իր հարևան երեք պետությունների` Սիրիայի, Հարավային Կիպրոսի և Հայաստանի հետ»,- ասել է Դավութօղլուն:
Նա անդրադարձել է նաեւ Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան փոխհարաբերություններ բարելավմանը: