|
Փոխարժեքներ
05 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.59 |
| EUR | ⚊ | € 438.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.8168 |
| GBP | ⚊ | £ 504.01 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ասորիների միջազգային http://www.aina.org կայքը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան զինված քրդերը հարձակվել են ասորիների Ռաբատկի գյուղի վրա, որը գտնվում է Հյուսիսային Իրաքում: Հարձակման նպատակը եղել է նրանց հողերը զավթելը: Ասորիները, հասկանալով, որ իրենց վրա հարձակվում են, անմիջապես մեքենաներով փակել են ճանապարհը, ինչի շնորհիվ կանխել են քրդերի մուտքը դեպի իրենց գյուղ:
Այդ քայլը խիստ բարկացրել է քրդերին: Նրանք հետ են գնացել, սակայն մեկ ժամից էլ քիչ ժամանակահատվածում վերադարձել են 7 մեքենայով` Կալաշնիկովի ինքնաձիգներով զինված: Մարտ է բռնկվել գյուղացիների եւ քրդերի միջեւ, որը դադարել է այն ժամանակ, երբ ոստիկանությունն է ժամանել գյուղ:
Նշենք, որ 1992 թվականից, դատարանի որոշմամբ, այդ տարածքը պատկանում է ասորիներին: