|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Բայազետ նահանգի Թոնդրակ լեռան շրջանում Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալները հարձակում են իրականացրել թուրքական ուժերի ուղղությամբ:
Ըստ CNNTurk-ի՝ հարձակման հետևանքով մահացել է մեկ սպա, երեք զինվոր և երկու քաղաքացի:
Cumhuriyet թերթը, սակայն, տեղեկացրել է, որ հարձակման հետևանքով սպանվել է 3 թուրք զինվոր և իշխանական պահակախմբերի 7 անդամ: Զինվորներից երկուսը մահացել են տեղում, երրորդը՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո: