|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել է երկրի արևելքում «Yıldırım-3 Ağrı Dağı» (Կայծակ-3 Աղրը դաղը) հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին. հայտնում է Anadolu գործակալությունը:
Գործողությունն իրականացվում է միանգամից երկրի երեք նահանգների տարածքում `Աղրը, Իգդիր և Կարս՝ 1170 ոստիկանության և ժանդարմերիայի հատուկ նշանակության սպաների մասնակցությամբ:
Գործողության նպատակը, ըստ թուրքական գերատեսչության, «երկրի արևելքում ՔԱԿ-ի ահաբեկիչների հայտնաբերումն ու ոչնչացումն է»: